Բավ է պառակտվել
21-04-2014 12:24

Ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենք Պուտինը ստորագրեց

Ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին և ապրում են ԽՍՀՄ տարածքում կամ Ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում: Արտասահմանի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը պետք է հարցազրույց անցնի հատուկ հանձնաժաղովում: Դրա համար նա պետք է տիրապետի ռուսերենին և այն գործածի առօրյա կյանքում և մշակութային միջավայրում: Հարցազրույց կարող են անցնել նաև այն մարդիկ, որոնց անմիջական հարազատները (ծնողներ, տատիկ-պապիկներ և այլն) ապրում կամ նախկինում ապրել են ԽՍՀՄ կամ Ռուսական կայսրության տարածքում` ժամանակակից Ռուսաստանի պետական սահմանների շրջանակներում: