Բավ է պառակտվել
14-07-2020 16:24

Հայաստանի ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հայաստանի Զինված ուժերը խոցել են Ադրբեջանական ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ Այս մասին գրել է ՊՆ մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյբության իր էջում։

՛Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ՛։

Նախօրեին պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ խոցվել է մի քանի ադրբեջանական ԱԹՍ։ Բացի այդ, ԱԹՍ-ներ են օգտագործվել նաև Տավուշի Բերդ գյուղի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին 
Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈւ-ն ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարվել տանկի և հրետանու օգտագործմամբ: Հակառակորդը նաև ականանետեր և անօդաչու սարքեր է օգտագործել, հրետակոծության են ենթարկվել հայկական հենակետերը, հարձակման են ենթարկվել նաև հայկական Մովսես, Այգեհովիտ և Չինարի գյուղերը և Բերդ քաղաքը։
Հայաստանի Զինված ուժերը համաչափ պատասխան են տալիս հայկական դիրքերի պարբերաբար վերսկսվող հրետակոծություններին և ճնշում են թշնամու տանկային ակտիվությունը։ Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ոչնչացրել են Ադրբեջանի ԶՈւ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։
Ըստ Հայաստանի Պաշտպանության նախարարության, երեքշաբթի օրվա դրությամբ, հրակոծության արդյունքում թեթև վիրավորում է ստացել մարտական հերթափոխ իրականացնող երկու ոստիկան, ինչպես նաև 3 զինծառայող։ Հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Համբարռձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը։ ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 մարդու մահը։
Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հետ կապված մտահոգություն են հայտնել, մասնավորապես, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչ Տոյվո Կլարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը և այլ միջազգային կառույցներ։ ՀԱՊԿ-ը նույնպես լուրջ անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել: Մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ ասելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: