Բավ է պառակտվել
24-06-2022 18:56

Երևանում «Toyota Camry»-ի պայթյունից հինգ մարդ է տուժել

Երևանում ուրբաթ օրը հինգ մարդ է տուժել «Toyota Camry»-ի պայթյունից։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել էր Երևանում ավտոմեքենայի պայթյունի մասին։ «Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ»,- հայտնել էին գերատեսչությունից։

Ըստ նախնական տվյալների՝ «Toyota Camry» ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 5 քաղաքացի․ վերջիններս հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։