Բավ է պառակտվել
18-11-2019 16:39

Քաղաքապետարանի հնգամյա ծրագրում նոր վերելակի մասին ոչինչ չկա․ Ավագանու անդամ

Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեում աննախադեպ թերծախս է եղել՝ 7 մլրդ 800 մլն դրամ, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասացին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը։
«Երբևիցե այս ծավալի թերծախս չի եղել, նույնիսկ մնացորդ չի ունեցել Երևանի բյուջեն այն ժամանակ, երբ չկար քաղաքային իշխանություն։ Երբ կլինի կատարաողականը, այն ժամանակ կտեսնենք, թե որտեղ են թերացել», - ասաց Անի Խաչատրյանը։
Վերջինս անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում, հայտարարեց․
«Ընդամենը 26 միլիոն պետությունից տրվող սուբվենցիաներն են ավելացել, այլ ոչ թե ձեռքբերում է դա, և ինչ-որ աճ ունենք տուրքերի բարձրացման հաշվին»։
Նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ընդգծում է, որ այս տարի Երեւանի բյուջեն 107 մլրդ 120 միլիոն է, ինչը համարում են աննախադեպ, բայց այստեղ քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի․« Մենք ունենք պատվիրակված մի շարք լիազորություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները, դպրոցները, նախակրթարանները։ Եվ պետությունը քաղաքապետարանին լիազորել է որոշակի պարտականություններ և դրանց համար աշխատավարձեր է տրամադրել։ Այստեղ քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։
Վերջինս ընդգծում է,որ այս տարի Երեւանի բյուջեն 107 մլրդ 120 միլիոն է, ինչը համարում են աննախադեպ, բայց այստեղ քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի․
«9 մլրդ 112 մլն դիֆիցիտ է ունենալու բյուջեն, և ըստ էության դեռևս պարզ չէ՝ ինչ գումարներով է սա լրացվելու, որովհետև աշխատավարձային ֆոնդին որևէ մեկը չի կարող ձեռք տալ»։
Անի Խաչատրյանն էլ նշում է՝ բյուջեն ավելանում, ավելանում է, բայց քաղաքում չենք նկատում ոչ մի առաջընթաց։ Ավագանիները անդրադարձան աղբահանման նոր հիմնարկի ստեղծմանը;
Թեհմինա Վարդանյանն ասաց, թե քաղաքային իշխանությունը հերթական անգամ թոզ է փչում քաղաքացիների աչքերին՝ ասելով, որ ավելի մատչելի ծառայություն են մատուցելու, քան «Սանիթեք»-ն էր իրականացնում։
«Ո՛չ, դրանց գումարը շատ ավելի շատ է, քան «Սանիթեք»-ին տրամադրվող գումարը», - ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է վերելակներին, Անի Խաչատրյանն ասաց, թե քաղաքապետարանի հնգամյա ծրագրում նոր վերելակի մասին ոչինչ չկա։
«Ավելին, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բյուջեների մեջ նույնիսկ վերելակների տեխսպասարկման համար նախատեսված ոչինչ չկա», - ասաց Անի Խաչատրյանը։

 

Արմինե Գևորգյան