Բավ է պառակտվել
26-03-2015 11:03

Գյումրիի ռուսական ռազմաբազային հողամաս հատկացվեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը` Գյումրիում գործող ռուսական ռազմաբազային տրամադրելու նախագծին: ՀՀ պաշտպանություն նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ռազմաբազան նախատեսում է այդ տարածքում կառուցել հոգևոր մշակութային կենտրոն: «Տրամադրման ենթակա հողատարածքները բաղկացած են ներկայումս չգործող հետևյալ երեք` 3812 հեկտար, 1948 հետակտար և 1.9 հետկար մասնաբաժին կազմող հողատարածքներից: Ռուսական կողմն այժմ օգտագործում է կիսաքանդ եկեղեցին այն իմաստով, որ այնտեղ երբեմն, հատուկ եկեղեցական ծիսական օրերին իրականացվում է հոգևոր ծառայություն: Սակայն պատշաճ կերպով շինությունն օգտագործելու համար կարիք կա հիմնավոր վերանորոգման աշխատանքներ իրականցնել, ինչը հնարավոր չէ հիշյալ տարածքները իրենց չպատկանելու պատճառով: Ռուսական կողմը, մասնավորապես 102-րդ ռազմակայանը, իր կողմից արդեն վերակառուցել է Գյումրու Մեծ Բերդում և Փառքի բլուրում գտնվող ռուսական երկու եկեղեցին: Նկատի ունենալով վերոնշյալը` համապատասխան հողատարածնքերի տրամադրման դեպքում ռուսական կողմին հնարավորություն կընձեռվի վերանորոգել ևս մեկ ռուսական եկեղեցու հին և կիսաքանդ շինություն, ինչպես նաև կառուցել հոգևոր մշակութային կենտրոն, ուր կարող են հետագայում այցելել նաև ՀՀ քաղաքացիները»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ: