Բավ է պառակտվել
01-04-2023 14:25

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է մետրոպոլիտենի գծերի վնասման պատճառով։

Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։