Բավ է պառակտվել
17-03-2014 17:55

ԳԱԱ նախագահը սեփական աշխատակիցներին չի՞ ճանաչում

Գիտությունների ազգային ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ այսօր իրենց դիմում-բողոքն ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հանձնեցին Սահմանադրական դատարան: ՀՀ ԳԱԱ մի խումբ աշխատակիցներ այսօր հավաքվել էին ակադեմիայի շենքի դիմաց և իրենց բողոքն էին արտահայտում պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ ։ Աշխատակիցները նամակ էին հանձնել նաև ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ փոխանցելով ընդհանուր բաժին: Անդրադառնալով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հնչեցրած տեսակետին, թե այդ աշխատակիցների 90%-ին ինքը որպես ԳԱԱ անդամ չի ճանաչում՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատող Հրայր Ազիբեկյանն ասել է, թե ինքը կարող է հաստատ ասել, որ անդամ է, և իրենց ինստիտուտից ութ հոգի եկել են: ՛՛Ակադեմիային կից 33-37 ինստիտուտ կա, եթե ամեն ինստիտուտից այդքան մարդ գա, այսքան մարդ չի՞ հավաքվի՛՛,-նշել է նա: Աշխատակիցները ԳԱԱ նախագահինց նման արտահայտություն բնավ չէին սպասում:Աշխատակիցների համոզմամբ, եթե օրենքը չհամարվի հակասահմանադրական, ապա գիտությունը Հայաստանում կկանգնի լարվածության վտանգավոր մակարդակի և անդարձելի կորուստների առջև, էականորեն կկրճատվի երիտասարդների հոսքը ՀՀ գիտական հաստատություններ: Իսկ գիտական հաստատություններում առկա երիտասարդ գիտնականներին կստիպի հեռանալ գիտությունից, ավելին՝ նրանցից ոմանք ուղղակի ստիպված կլինեն համալրել երկրից արտագաղթողների բանակը: