Բավ է պառակտվել
11-01-2023 15:59

Արմատական ​​«Բևեռ»-ի «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» ակցիան և երթը դեպի Երևանում ՌԴ դեսպանություն

Ազգային–ժողովրդավարական «Բևեռ»-ն անցկացնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» երկրորդ ակցիան և երթով շարժվել է դեպի Երևանում ՌԴ դեսպանատուն։

«Իրավիճակի գլխավոր մեղավորը Մոսկվայի կողմից վերահսկվող Երևանի վարչակազմն է, այսօր մենք գնում ենք ՌԴ դեսպանատուն՝ ասելու, որ այս իրավիճակից ելքը հայ ժողովրդի սուբյեկտավորումն է և ճիշտ դաշնակիցների ընտրությունը»,- ասաց շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ որպես դաշնակից տալով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի անունները։

Հունվարի 8-ին նրանք առաջին ակցիան էին անցկացրել Գյումրիում՝ փորձելով արգելափակել 102-րդ ռուսական ռազմաբազան՝ ի նշան Լաչինի միջանցքի արգելափակման հարցում Ռուսաստանի Դաշնության անգործության դեմ բողոքի։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, բերման ենթարկվեց 65 ակտիվիստ։

Մասնակիցները պահանջում են Ռուսաստանից հեռանալ տարածաշրջանից, իսկ Արցախում տեղակայվեն միջազգային խաղաղապահներ։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 31-րդ օրը

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։