Բավ է պառակտվել
10-08-2018 14:13

Քոչարյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը կշարունակվի օգոստոսի 10-ին

Օգոստոսի 10-ին կշարունակվի Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
«Գործի քննությունը հետաձգվել մինչ վաղը 14:00», - այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, պարզաբանելով, որ քննությունը հետաձգվել է, քանի որ կողմերը չեն հասցրել ներկայացնել բոլոր փաստարկները:
Վաղը դիտարկվելու են երկու միջնորդություն. մեկն՝ առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին, երկրորդը (փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը) ՝ կալանքից գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
Չնայած այն բանի, որ Հայաստանի Ազգային ժողովի 4 տասնյակից ավելի պատգամավոր Քոչարյանին ազատ արձակելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան, նրանցից ոչ ոք փորձ չարեց բողոքել դատարան ներկայացված միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Հայաստանի գլխավոր դատախազությունը մերժել էր փաստաբանների միջնորդությունն՝ Ազգային ժողովի 45 պատգամավորների անձնական երաշխավորագրերով, Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու մասին: