Բավ է պառակտվել
02-04-2022 21:10

Երևանի Հրազդանի կիրճը նոր կարգավիճակ կստանա

Երևանի քաղաքապետարանը որոշել է նոր կարգավիճակ տալ քաղաքի տեսարժան վայրերից մեկիյ՝ Հրազդանի կիրճին։

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, 90-ական թվականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում ցավոք փոխեցին հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները:

Որպես ռեկրեացիոն գոտի կիրճը պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: Քաղաքաշինական հայտնի գործողությունների արդյունքում, սակայն, հանգստի այս գոտին ոչ միայն կորցրեց նպատակային իր նշանակությունը, այլև կանգնեց բնապահպանական լուրջ խնդիրների առջև՝ այնտեղ գտնվող ռեստորանների կոյուղաջրերի արտահոսքի և թափվող աղբի պատճառով:
«Ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու նպատակով քաղաքային իշխանությունն այսօր նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավու նախագծի իրականացում: Կիրճը պետք է ունենա հատուկ կարգավիճակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։