Բավ է պառակտվել
26-05-2020 19:45

Երկրապահը կռիվ «գցեց» «Իմ քայլ»-ում

 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կռիվ է ընկել։ Խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն ավագանու նիստի օրակարգից առաջարկեց հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին նախագիծը: Ասաց` առաջարկվող տարածքները բավականին վիճահարույց են ու ավելի խորը ուսումնասիրության կարիք ունեն։ Պապիկյանի այս առաջարկը միանշանակ չընդունվեց հենց թիմակիցների կողմից։ Առաջինն արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը․ նախագիծը հենց այնպես չի հասել ավագանի`ասաց: Նախագծի վրա քաղաքապետարանը ԵԿՄ-ի հետ աշխատել է 6-8 ամիս:
«Այսօր նախագիծը տեղ ունի մտնելու օրակարգ և քվեարկվելու: Այդ մարդիկ գնացել զոհվել են, որ այսօր երեխաները հանգիստ գնան մանկապարտեզ»,- ընդգծեց Մարությանը:
Իմքայլականներին իմքայլականերից պաշտպանելու գործին լծվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Զարմանք հայտնեց, որ ԵԿՄ-ին վերաբերող նախագիծը ավագանու մեծամասնությունը փորձում է օրակարգից հանել: Այն որակեց քաղաքական թիմի ամոթ։
«Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեզանից»
Այսպիսով` օրինագիծը հանելուն կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, իսկ 28-ը` դեմ։ Նախագիծը մնաց օրակարգում: Ու ինչպես կանխատեսվում էր քննարկումները բուռն էին։ Տարակարծություններն առնչվում են մանկապարտեզների շենքերում տեղակայված ԵԿՄ տարածքներին։ Իմքայլական ավագանիներից շատերը համաձայն չէին, որպեսզի տարածքները անհատույց տրվեին։ Քննարկումը այնքան թեժացավ, որ ելույթ ունեցողները հայրենասիրությունը որակեցին պաթոս, մեկը մյուսին մեղադրեցին անշնորհակալ լինելու, ԵԿՄ-ի ավանդը չգնահատելու, նախկինների հետ համեմատելու և այլ արարքների մեջ։ Լսենք «Իմ քայլը» խմբակցության կողմ և դեմ անդամներին։
«Իմ քայլ» Իզաբելլա Աբգարյան– Սասուն Միքայելյանին որեւէ մեկը որեւէ բան չի տալիս: Շատ կարեւոր է, որ բոլորը հասկանան, որ Սասուն Միքայելյանը երկրապահ է, բայց երկրապահը դեռ Սասուն Միքայելյան չէ: Դա մեծ կառույց է, որը շատ մեծ օգուտ է բերում»,
«Իմ քայլը» - Աննա Ջավախյան- Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներկայիս առկա տարածքներով այս հերթի հարցը մենք երբեևէ չենք լուծելու, իսկ այս երեխաները մեծանում են: Մանկապարտեզի փոխարեն մենք կարող ենք գրասենյակներ տալհետևաբար ես կքվերակեմ ձեռնպահ
Մերժելու հիմքեր չկան, մենք ստացել ենք մանդատ, եթե ոչ մենք ապա էլ ով պետք է աջակցի, մենք ստացել ենք մանդատ որ ուղղակի գալ ոչ թե այստեղ նստելու այլ գործ անելու համար։
- «Իմ քայլը» խմբակցություն Էռնեստ Ավանեսով․« Էդ որ ասում եք ռազմահայրենասիրական որ մյուս անգամ մոտենաք միկրոֆոնին կոչ եմ անում մի փոքր բացեք, թե դու ինչ եք հասկանում դրա տակ։ Հարցը տեխնիկական է ու ունի բազմաշերտ բնույթ»։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ իր համար անհասկանալի ելույթներ են հնչում այստեղ, ու հորդորեց պաթոսից չխոսել` նկատելով, որ տեխնիկական խնդիրներն առհասարակ որևէ աղերս չունեն այս հարցի հետ։
«ԵԿՄ-ն այդ համայնքային գրասենյակներում ռազմահայրենասիրական դաստիարակությունն է իրականացնում, «սակայն, չգիտես ինչու, այսօր շատերին այն ծիծաղելի է դարձել, հայրենիքը սիրելը պաթոս է դարձել։ «Այո, կան այդպիսի մարդիկ, որոնք հայրենիքի ու ազատամարտի նկատմամբ պատասխանատվությունը սարքել են զավեշտ։ Դուք բանակում նույնիսկ չեք ծառայել։ Դուք այդ տեխնիկական խնդիրները մի կողմ դրեք ու ինչպես սիրում եք ասել հպարտ քաղաքացիներ, այս տարածքները պետք է տրվի ԵԿՄ- ին։
Ի վերջո` քվեարկությանը մասնակցեց ավագանու 34 անդամ։ 31 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։

 

 

Արմինե Գևորգյան