Բավ է պառակտվել
24-12-2020 18:41

Հետախույզը լինում է այնտեղ, ուր վտանգն ամենամեծն է. հեղինակային նյութ

Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարան և Վազգեն Սարգսյանի համալսարան. Ընդունվեց, որ մոտոհրաձիգ դառնա, բայց բուհ-ն ավարտեց որպես հետախույզ:
Մերօրյա հերոս Մարգար Սարիբեկյանը ջոկատով ոչնչացրել է թշնամու 200 հոգանոց խմբին։ Այս վերտառությամբ տեսանյութը համացանցում հայտնվեց պատերազմի օրերին։

Մարգարի զինվորական ուղին սկսվել է Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանից։ Հարցնում եմ ինչով է գրավիչ հետախույզի մասնագիտությունը․ «Ադրենալինը շատ է։
Պատերազմի առաջին պահից սկսած Մարգարն իր վաշտի հետ միասին եղել է ամենաթեժ կետերում։ Ասում է` հետախույզը լինում է այն վայրում, որտեղ վտանգն ամենամեծն է, իսկ իր վաշտի տղաները չեզոքացնում էին յուրաքանչյուր վտանգ։
«Մենք ոնց որ կինոյում հայտնված լինեինք։ Այն հատվածում, որտեղ մենք ենք եղել, մենք Հայաստանի դրոշը բարձրացրել ենք ու այն մինչև հիմա ծածանվում է։ Թուրքը տեսել է, թե մենք ոնց ենք այն տեղադրել։
Զրուցակիցս մի քանի անգամ շեշտեց, որ իրենք կարողացել են հաջողության հասնել, քանի որ միասնական են եղել, քանի որ նպատակը մեկն էր. ամուր պահել հայրենի սահմանները։ Մարգարն ասում է, որ զինվորներին մարտի ուղեկցելուց առաջ մեջբերում էր Գարեգին Նժդեհի խոսքերը։
«Եղել է մարտ, որ երգելով ենք կռվել։ Վաշտս իմ հետ միասին, չենք մտածել, որ կարող ա մեռնենք, ու ամեն անգամ մարտի դուրս գալուց առաջ մեջբերել եմ Գարեգին Նժդեհի խոսքերը։ «Ավելի լավ է մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել, կամ ապրել այն բանի համար, որի համար արժե մեռնել»: Ես համաձայն չեմ, որ սա ավտոմատի կռիվ չէր, քանի որ ցանկացած հրետակոծությունից հետո լինում էր։ Մենք ունեցել ենք 6 լուրջ հարձակում, առերես մարտի մեջ ենք մտել ու կոնկրետ ավտոմատը մեզ փրկել է»։
Մարգարն ասում է, որ մարտի գնալուց առաջ գիտեր, որ զոհերից խուսափել չէր լինի, բայց միշտ զգոն էր, որ հանկարծ իր սխալ հրամանի պատճառով զինվորը չզոհվի։
Երբ կողքիդ ընկերը զոհվում է, դու կարողանում ես այդ ամենը հաղթահարել, չկոտրվել, շարունակում ես կռվել, դա արդեն հաջողություն է։ Իսկ իմ վաշտը հենեց այդ գիտակցումով էր գնում մարտի։
Զրուցակիցս ամբողջ հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ կրկնեց իր զինվորների անունները՝ ասելով, որ բոլորը պետք է նրանց մասին իմանան։
«Ուզում եմ նշել մեր վաշտի զոհերից ավագ–լեյտենանտ Բեկ–Նազարյան Արմանը, սերժանտներից Եսայան Կարենը, Վերանյան Արթուրը։ Երբ Եսայան Կարենն ու Վերանյան Արթուրը զոհվեցին, զորքը շատ կոտրվեց, բայց ես իրանց ասել եմ, որ ոչ թե պետք է կոտրվենք, այլ վրեժ լուծենք։ Ու ամեն օր մենք պատասխանը տվել ենք։
Հիշում եմ` մի օր 15 մետր հեռավորության վրա էինք։ Ես վերջին սնարյադը կրակում եմ, ու զինվորներիցս մեկն ասում է` պարոն–ավագ լեյտենանտ, վերջ, մեռա՞նք։ Ասում եմ` չէ, ինչ մեռնել, պիտի կռվենք։ Մեկ էլ ասում է, որ դիրքերից իջնենք, թողնելո՞ւ ես թրաշ պահենք։ Էդ ընթացքում տանկը քո վրա գալիս է, իրենք կրակում են, մենք հասցնում ենք կատակել։
Մարգար Սարիբեկյանը մարտի դաշտում ունի մի սկզբուք. երբեք չտալ նահանջի հրաման։
«Զինվորներս հաստատ գիտեին, որ այդ հրամանը չեմ տա։ Մի անգամ կամավորներից մեկը հարցրեց, որ եթե նահանջի հրաման տաս, ոնց ենք նահանջելու։ Ես ասել եմ, որ այդ հրամանը չեմ տալու, քանի որ զզվում եմ այդ բառից։ Կմեռնենք այստեղ, մենակ էլ մնամ, բայց ես այդ հրամանը չեմ տալու։»
Մարգար Սարիբեկյանը արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Արմինե Գևորգյան

Վերսկսվեցին Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը
Ի՞նչու Արման Սարգսյանը ազատվեց ոստիկանապետի պաշտոնից
Շիրակի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ի՞նչ կապ ուներ սույն պերսոնաժը մեր երկրի անվտանգության հետ․ Արփինե Հովհաննիսյանը՝ Քյարամյանի մասին
Երեխաների լուսանկարներ սոցցանցերում հրապարակելիս, հաջորդ վայրկյանից այն կարող է դառնալ ցանկացած մարդու սեփականություն. ՄԻՊ