Բավ է պառակտվել
12-04-2016 12:44

Թուրքիայի հատուկ նշանակության զորքերը մտել էին ԼՂ՝ ՌԴ-ին որոշ բաներ հասկացնել համար

Թուրքիայի հատուկ նշանակության զորքերը մտել էին Լեռնային Ղարաբաղ, որպեսզի Ռուսաստանին որոշ բաներ հասկացնել տան։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, Կենտրոնական հրամանատարության հետախույզ, հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանար եւ արագացներ Հայաստանին 200 մլն դոլար արժողությամբ զենքի մատակարարումները։ «Մի՞թե նրանք չէին հասկանում, որ Բաքվին վաճառած զենքը ցանկացած պահի կարող է կրակել»,- հարցադրում է արել Վարդանովը։