Բավ է պառակտվել
19-08-2016 16:51

Workout Fest 2016 փառատոնը Երևանում

Օգոստոսի 21-ին Երևանում տեղի է ունենալու առողջ ապրելակերպին նվիրված յուրահատուկ սպորտային փառատոն` Workout Fest 2016, որը միավորում է այնպիսի մարզաձևեր ինչպիսին են Street Workout, Freeruning/ Acrostreet, break dance, capoeira, Hip-Hop, Street Basket:

Փառատոնի կազմակերպիչն է Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզիկների, ինչպես նաև  առողջ ապրելակերպի բոլոր սիրահարների համախմբումը:

Փառատոնը նպաստում է բազմակողմանի անհատների զարգացմանը, որոնք նախընտրում են առողջ ապրելակերպը, սիրում են իրենց քաղաքը և երկիրը: Հայաստանի` միջազգային Workout-ի ոլորտում լավագույն կերպով ներկայացմանը: Սպորտի մասսայականացումը երեխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում: Առողջ ապրելակերպի, բարոյահոգեբանական և հայրենասիրական գաղափարների ամրապնդումը երիտասարդ սերնդի շրջանում, հետաքրքիր ժամանցային սպորտային միջոցառումների կազմակերպումը, որպես առողջ ժամանակ անցկացնելու այլընտրանքային ձև: