Բավ է պառակտվել
31-03-2023 12:42

Red Wings-ը մարտի 31-ից ուղիղ չվերթներ է իրականացնում Ուֆա-Երևան

Red Wings Airlines ավիաընկերությունը սկսել է ուղիղ չվերթներ Ուֆա-Երևան ուղղությամբ, հայտնում է Ուֆայի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Թռիչքները կիրականացվեն մարտի 31-ից շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, ճամփորդության ժամանակը կկազմի 3 ժամ 20 րոպե։ Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ Ուֆայից Հայաստան թռիչքներ են իրականացնում նաև «Ազիմուտ» և «Շիրակ Ավիա» ընկերությունները։