Red Wings ավիաընկերությունը հոկտեմբերից սկսում է չվերթեր իրականացնել Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար և Սամարա-Երևան-Սամարա երթուղիներով: Այս տեղեկությունը տեղադրված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ֆեյսբուքյան էջում։
Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով երթուղով չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի: Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի: Սամարա-Երևան-Սամարա երթուղով չվերթները կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան:
Ռուսական Red Wings ավիաընկերությունը հիմնադրվել է 1999թ․ «"Авиалинии 400" անվամբ։ Բազային օդանավակայանը մոսկովյան Դոմոդեդովոն է։
Ներկայումս Ռուսաստանի Դաշնության քաղաքների և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունն իրականացնում են «Արմենիա»-ն, Red Wings-ը, «Աէրոֆլոտ»-ը, S7-ը, «Ուրալյան ավիաուղիներ»-ը և մի շարք այլ ընկերություններ: