Բավ է պառակտվել
26-06-2017 11:33

Ռուսական հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է հայ հետախույզների անունով

 

Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը անվանակոչվել է խորհրդային լեգենդար հետախույզ զույգի՝ Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին:
Իրենց բնական հատկանիշներով յուրահատուկ երեք ալմաստներ, որոնք պահվում են Ռուսաստանի Գոխրանում, ֆինանսներիր նախարարության նախաձեռնությամբ անվանակոչվել են խորհրդային լեգենդար հետախույզներ Ալեքսեյ Կոզլովի, Ալեքսեյ Բոթյանի, և Գևորգ ու Գոհար Վարդանյանների պատվին:
«Իր տեսակում բացառիկ թանկարժեք քարը, որը բաղկացած է երկու սերտաճած ալմաստներից՝ բնության մեջ հանդիպող բացառիկ երևույթ է: Այդ ալմաստն անվանակոչվել է ընդհատակյա հետախույզ զույգի պատվին: Ամուսինը՝ Խորհրդային Միության այժմ պայծառահիշատակ հերոս Գևորգ վարդանյանն է, իսկ կինը՝Գոհարը, նրանք «43- Թեհրանի» իսկական հերոսներ են,- գրում է պարբերականը:
Հունիսի 25-ին կայացավ Խորհրդային հետախուզության հայ լեգենդի մասին պատմող «Անիտա ծածկանունով» ֆիլմի պրեմյերան:
Գոհար Լևոնի Վարդանյան՝ ընդհատակյա հետախույզ, Կարմիր դրոշի շքանշանի և շատ այլ մրցանակների դափնեկիր, ինչպես նաև խորհրդային լեգենդար ընդհատակյա հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Անդրեի Վարդանյանի կինն ու համախոհը: Գևորգն իր կյանքը խորհրդային հետախուզության հետ կապել է 16 տարեկանում, երբ 1940 թ. փետրվարին կապ է հաստատել Թեհրանի ՆԳԱԿ նստավայրի հետ: Վերադիրի կարգադրությամբ Գևորգը ղեկավարում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստական գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ զբաղվող հատուկ խմբի աշխատանքները։ Միայն 2 տարվա ընթացքում նրա խումբը բացահայտել է մոտ 400 անձի, ովքեր այս կամ այլ կերպ կապված են եղել գերմանական հետախուզության հետ:
«Ամիրը» (ծածկանուն) ակտիվ մասնակցություն է ունեցել 1943թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թեհրանի կոնֆեռանսին «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգությունն ապահովելու մեջ: 1951թ. նա տեղափոխվել է ԽՍՀՄ, որտեղ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը:
Հաջորդիվ սկսվել է տարբեր երկրներում էքստրեմալ պայմաններում և բարդ իրավիճակներում գործող ընդհատակյա հետախույզի բազմամյա աշխատանքը: Գևորգ Վարդանյանի կողքին միշտ ներկա էր նրա կինը՝ Գոհարը, ով ամուսնու հետ միասին երկար ճանապարհ է անցել հետախուզության ասպարեզում:
Վարդանյան ամուսինների արտասահմանյան գործուղումը տևել է ավելի քան 30 տարի: