Բավ է պառակտվել
23-04-2020 15:19

Հանվել են մարզային անցակետերը, բայց տրասպորտային միջոցները չեն գործելու

 

Այսօրվանից որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժման սահմանափակումները՝  մասնավորապես, մարզային անցակետերը հանվել են։ Իհարկե  սա չի նշանակում, որ մարզային երթուղիները գործելու են և ձևաթղթերի առկայությունը պարտադիր չէ։ Այսինքն  պահպանվելու են  անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կայացրած որոշումը բացատևեց այս կերպ․ «Այսօր տարածվածություն ունենք և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ ուժեղ վերահսկողություն իրականացնելու կարիք կա: Տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում»։

Եթե անհրաժեշտություն լինի  պարետատունը  օգտագործելու  է   համայնքային սահմանափակումները, այսիքն եթե  որևէ համայնքում բռնկում տեղի ունենա ապա կփակեն տվյալ համայնքը։

Այս պահին փակված է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ Մարզպետ Գնել  Սանոսյանը ՖԲ –յան էջում տեղեկացրել է թե ինչ իրավիճակ է տիրում համայնքում։ Ըստ նրա վարակակիրների թիվը 47 –է, բայց դեռ պարզ չէ  թե որն է վարակի աղբյուրը։

«Մենք որոշակի դժվարություն ունեք սկզբնաղբյուրը պարզելու հարցում, երբ հաջողությամբ պարզենք՝ կիմանանք, թե ով ումից է վարակվել»,–ասաց մարզպետը։

Այս պահին  Վարդենիսում պոլիկլինիկան փակ է, հիվանդանոցը չի գործում, զինվորական հոսպիտալն էլ քաղաքացիական անձանց չի ընդունում։  Մարզպետ Գնել Սանոսյանը ասում է, որ Վարդենիսի հիվանդանոցի շտապ օգնությունը լիարաժեքորեն աշխատում է, իսկ արդեն երեկվանից Մարտունու ծննդատունը ընդունում է Վարդենիսի ծննդկաններին։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելվում է  անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

«Ելք ու մուտք լինելու  է միայն մարզպետարանի կողմից կնիքով տրված համապատասխան փաստաթղթի»․–ասում է Գնել Սանոսյանը։

Ի դեպ  Վարդենիսի պոլիկլինիկան  չնայած   չի աշխատում,բայց   բժիշկների կոնտակտները փոխանցվել են   թեժ գծին,  իսկ   պացիենտները կարող են զանգել եւ ստանալ անհրաժեշտ բժշկական ցուցումներ։

 

 

Արմինե Գևորգյան