Բավ է պառակտվել
24-08-2016 09:07

Գիշերվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 370 կրակոց

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ, տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Գիշերվա ընթացում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: