Բավ է պառակտվել
08-08-2016 09:57

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը, տիրապետելով օպերատիվ-մարտավարական իրադրությանը, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: