Բավ է պառակտվել
23-05-2019 16:32

ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց


«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց»,-,այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանի մամուլի պատասխանատու Գևորգ Էմին-Տերյանը։
Հրաժարականի պատճառների մասին Արամ Սիմոնյանը կխոսի առաջիկայում:
Հիշեցենք, որ «ԵՊՀ 100-ամյակն առանց Արամի» ակցիայի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հակառակորդները պահանջում էին նրա հրաժարականը: Ու, չնայած իշխանությունների հետ լարված փոխհարաբերություններին, Արամ Սիմոնյանն այդ ժամանակ հրաժարական չտվեց, այդ քայլին գնաց տոնական միջոցառումներից հետո միայն: