Բավ է պառակտվել
14-02-2020 15:31

Դատական համակարգը գնում է մանիպուլյացիաների հայկական լրատվամիջոցները լռեցնելու համար․“Լրագրողներ առանց սահմանների”

“Լրագրողներ առանց սահմանների” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում լրագրողների դեմ հետապնդումների խստացման կապակցությամբ․ լրագրողների դեմ հայցեր են ներկայացվում զրպարտությանների վերաբերյալ, հարձակումների է ենթարկվում նրանց՝ աղբյուրները պաշտպանելու իրավունքն։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:

Կազմակերպությունը, մասնավորապես, նշում է 1in.am լրատվական կայքի լրագրող Սոնա Հարությունյանի դեպքը, ում ընդդիմադիր News.am լրատվական կայքը մեղադրել է այն բանում, որ նա իր ֆեյսբուքյան կայքում ենթադրություն է հայտնել, որ News.am-ը պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ նա պետք է “մեջբերեր իր աղբյուրը” և “ստուգեր փաստերը”, թեև Հարությունյանը պարզապես հայտնել էր իր կարծիքը ոչ պաշտոնական հարթակում: Արդյունքում՝ Հարությունյանը ստիպված եղավ հունվարի 31-ին հերքում հրապարակել ֆեյսբուքում:

Գնալով ավելի շատ լրագրողներ են հրավիրվում հարցաքննության իրենց տպագրած նյութերի կապակցությամբ, չնայած “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, իբր, երաշխավորում է նրանց աղբյուրների գաղտնիությունը:

“Մեզ անհանգստացնում է հայկական լրատվամիջոցների դեմ դատական հայցերի թվի աճի միտումը։ Դատական համակարգը մանիպուլյացիա է իրականացնում՝ սկսելու վիրավորական իրավական գործընթացներ, որոնք ուղղված են լռեցնել լրատվամիջոցները և խոչընդոտել նրանց աշխատանքը, ստիպլով նրանց մեծ ռեսուրսներ հատկացնել ինքնապաշտպանության համար։ Լրագրողական աշխատանքի քրեականացումից զերծ մնալու համար մենք կոչ ենք անում իշխանություններին աջակցել ոչ դատական որոշումների կիրարկմանը վեճերի լուծման համար”, - նշել է “Լրագրողներ առանց սահմանների” Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժաննա Կավելյեն։

2019թ․հոկտեմբերին խորհրդարանական Հայկ Սարգսյանի կողմից նախաձեռնած 11 հայցը զրպարտության մասին “Հրապարակ” թերթի դեմ, 6-ը՝ “Հայկական ժամանակ” և “Առավոտ” թերթերի դեմ և այլ լրատվամիջոցների դեմ հարուցված 8 դատական պրոցեսը խոսում են այն մասին, որ 2018-ի հեղափոխության բողոքի ցույցերի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունները փոխարինվել են հետապնդումների մի ալիքով, ինչը կապված է քաղաքական բևեռացման խորացման հետ:

Վերջին չորս տարվա ընթացքում զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերի թիվտ եռապատկվել է: Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ 2019թ․հարուցվել է 74 գործ 2016թ․ 24-ի դիմաց։ Լրագրողների և լրատվամիջոցների դեմ հիմնականում դատական հայցեր են ներկայացնում քաղաքական գործիչները կամ գործարարներն, իսկ երբեմն էլ՝ այլ ԶԼՄ-ները։ Վնասը կարող է կազմել շուրջ 2 միլիոն դրամ (4000 եվրո)։

Սակայն դատական հետապնդմանը կա այլընտրանք։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են “ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը” (ստեղծվել է 2007 թ. Երևանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ) և Տեղեկատվական վեճերի խորհուրդը կարող են հանդես գալ որպես միջնորդ:

Հեղափոխությունից հետո Հայաստանը մամուլի ազատության ինդեքսի վարկանիշային աղյուսակում 2019թ․19 միավորով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ տեղը, սակայն լրագրողների դեմ դատական հետապնդումները կարող են 2020թ․վատթարացնել երկրի դիրքերը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ 2019 թվականն աննախադեպ էր լրագրողների և լրատվամիջոցների մասնակցությամբ դատական գործերի թվով։ Գրանցվել է 96 նոր դատավարություն, որից 89-ը վերաբերվել է վիրավորանքի և զրպարտության՝ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան: