Բավ է պառակտվել
29-09-2020 16:39

Հայ֊վրացական սահմանից Արցախ պարեն ուղարկելու հարցը լուծված է, այնտեղ էլ մարդ չկա


Հայ֊վրացական սահմանին ջավախքցիների բարձրացրած խնդրին լուծում է տրվել։ Tert.am-ի թղթակցին հայտնեցին,որ ապրանքի որոշ մասն ուղարկվել է ՀՀ, մի մասն էլ կուղարկվի վաղը։

«Մենք ցանկանում ենք լուծել սահմանների հարցը,որ բացեն սահմանը, խնդիրներ չառաջանան,իսկ պարենի հարցը,մեր տներից,մեր միջոցներով հավաքած ուղարկվել է Արցախ,այստեղ պետության հարցը չկա,մենք ենք արել մեր նախաձեռնությամբ ու կամավորականներս գնալու ենք Արցախ»,֊ասաց Ա.Մ.-ն, նշելով, որ այս պահին սահմանին մարդ չկա։

Հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի անցակետում իրավիճակը լարված էր: Մի խումբ կամավորականներ ցանկանում էին հատել հայ-վրացական սահմանը և գնալ Արցախ: Tert.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին, որ այսօր կամավորականների հավաքագրում է եղել, մի քանի հարյուր քաղաքացի կամավորագրվել է, նաև ցանկանում են պարեն հասցնել Արցախ:

«Սակայն, սահմանային անցակետում սահմանապահները չեն թողնում, այստեղ երկու խնդիր կա, բացի այն, որ մեզ թույլ չեն տալիս հատել սահմանը, մի հատ էլ Հայաստանը ցամաքային սահմանը փակել է, մնացել ենք այստեղ, չենք կարող հասնել հայրենիք, օգնել»,-ասաց նրանցից մեկը:

Վրաստանի ոստիկան սահմանապահները հորդորում են հանգստություն պահպանել, նշում են, որ իրենք ցանկանում են ամեն ինչ անել օրենքի սահմաններում:

Կամավորականները խնդրում են, որ Վրաստանը թույլ տա հատեն սահմանը, եթե ՀՀ-ն ներս չի թողնի, ապա կվերադառնան Վրաստան”: