Բավ է պառակտվել
29-11-2019 23:04

Միհրան Պողոսյանին չարտահանձնելու որոշումն ընդունելի չէ. գլխավոր դատախազ

 

Միհրան Պողոսյանի քրգործն ակտիվ փուլում է և չեմ բացառում, որ նոր, ավելի ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք այդ առումով: Եվ հույս ունենք, որ հանցանքի ծանրությամբ պայմանավորված մեր գործընկերները իրավական և արադարացի մոտեցում կցուցաբարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերցմանը:
Նա նշեց, որ խափանման միջոցը նոր չի վերացվել, իսկ քրգործի քննությունը ակտիվ շարունակվում է:

«Երբ ստացանք նրան հանձնելու մերժումը, եթե երկիրը մերժում է հանձնել, այլեւս մի վայրկյան իրավունք չունի պահել: Այդ առումով շարունակում ենք մեր ռուս գործընկերների հետ քննարկումները, քրեական գործն էլ բավականին ակտիվ փուլում է, չեմ բացառում, որ նոր ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք, հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ հույս ունենք, որ մեր գործընկերները արդարացի ու իրավական մոտեցում կդրսեւորեն… նրա արտահանձման խիստ անհարժեշտությունը կոնկրետ իրավիճակով շարունակելու հիմնավորում կունենանք:»,֊ասաց դատախազը:

Արթուր Դավթյանը նշում է,որ իրեն, ինչպես և շատերին, շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Պողոսյանի արտահանձնումը ՌԴ-ն մերժել
«Չարտահանձնելու որոշումն ընդունելի չէ գլխավոր դատախազության համար: Եթե ընդունելի լիներ, մենք չէինք շարունակի մեր շփումները»,- հավելեց նա։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինքնիշխանության ինչ սպառնալիք կարող է լինել Ռուսաստանի նկատմամբ, որ Մոսկվան չի ուզում արտահանձնել Պողոսյանին, Դավթյանը պատասխանեց, որ իրենց մոտ նույնպես ծագել է այդ հարցը։
Դավթյանն ակնարկեց, որ հնարավոր է, որ ապաստանի տրամադրման հարց քննարկված լինի, իսկ Ռուսաստանն այդ մասին պարտավոր չէ բարձրաձայնել։
Դատախազը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը,որն ասել էր ՀՔԾ ֊ում իրավապահ մարմիների ներկայությամբ ,այն որ պետական պաշտոնյայի իշխանի և բդեշխի բարդույթը պետք է փոխակերպվի, Հիսուսի բարդույթով:
Հանդիպումից հետո լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրին՝ պատրա՞ստ է այդպիսի բարդույթով աշխատել, ապրել։ «Չեմ ուզում՝ բարձրագոչ հնչի, բայց մշտապես ունեցել եմ այնքան մեծ հավատ, որ մշտապես եմ ղեկավարվել այդպիսի կանոններով»,- ասաց Դավթյանը։

 

 

Արմինե Գևորգյան