Բավ է պառակտվել
02-05-2020 19:46

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից Հայաստան չվերթ չի նախատեսվում․ դեսպանատուն

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից Հայաստան չվերթ չի նախատեսվում, հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն՝ ի պատասխան քաղաքացիների ավելի քան 3 հազար հարցումի։

Դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում նշվում է, որ տարվում է հետևողական աշխատանք հնարավոր չվերթների կազմակերպման ուղղությամբ, ժամկետների վերաբերյալ ավելի ստույգ տեղեկությունները կհրապարակվեն մանրամասները հստակեցնելուց հետո։

“Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է”, ասվումէ հայտարարությունում։
Դեսպանությունը խնդրում քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին։