Բավ է պառակտվել
12-07-2019 14:19

Քննիչ հանձնաժողովի արդյունքները պետք է լինեն անհերքելի. Անդրանիկ Քոչարյան

«2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամռան շրջանում և աշնան սկզբին կլինեն գերհագեցած», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հանձնաժողովն ըստ էության անցել է առաջին նախապատրաստական փուլը: Քննիչ հանձնաժողովը մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետև այս հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, պետք է կառուցված լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասաց Քոչարյանը:
Վերջինս ընդգծեց՝ հանձնաժողովի աշխատանքները հաճախ կարող են հասանելի չլինել լրատվամիջոցների համար, մինչդեռ նկատեց, որ ԶԼՄ-ներին պարբերաբար տեղյակ կպահվի, թե ինչ քայլեր են կատարվում հանձնաժողովում։
Հիշեցնենք,որ մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամավորների ստորագրությամբ ստեղծվեց 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից: Հանձնաժողովը, մասնավորապես, կուսումնասիրի Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության հետ կապված հարցեր:

Արմինե Գևորգյան