Ռուսաստանի և Հայաստանի քննչական մարմինները համատեղ ուժերով կհետաքննեն Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը: Այդ հարցում համաձայնություն են եկել երկու երկրների համապատասխան մարմինների ղեկավարները: Հետաքննությունը կկատարվի Հայաստանում: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նրա խոսքով՝ հետագայում դատը նույնպես կանցնի երկրի տարածքում: «Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հավաստիացրել է իր գործընկերոջը, որ հետաքննությունը և Պերմյակովի նկատմամբ դատական գործընթացը կիրականացվի բացառապես Հայաստանի տարածքում: Միևնույն ժամանակ քրեական գործի հետքննությունը և սույն գործով բոլոր ընթացակարգային գործողությունները կիրականացվեն միջազգային նորմերի և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկկողմ համաձայնագրերի համաձայն», - ընդգծել է Մարկինը:
Բավ է պառակտվել