Բավ է պառակտվել
05-03-2022 13:32

Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել՝ Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներին հեռանալու հնարավորություն տալու համար

Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար։

Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ից ռուսական կողմը հայտարարում է լռության ռեժիմ և մարդասիրական միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,- հայտնել են գերատեսչությունից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ հումանիտար միջանցքներն ու ելքի ուղիները համաձայնեցվել են ուկրաինական կողմի հետ։