Բավ է պառակտվել
17-09-2019 14:41

Քոչարյանը կմնա կալանքի տակ (Լուսանկարներ, տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Վերջինս ևս դատարանում էր։

 

Ըստ որոշման՝ դատարանը մերժել է փաստաբանների միջնորդությունը, և Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։
Ներկա էին նաև գործով մյուս մեղադրյալները՝ Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը։

 

Սեպտեմբերի 12-ին վերսկսվել էր Հայաստանի երկրորդ նախագահի և մյուսների գործով դատավարությունը:

Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։

 

Արմինե Գևորգյան