Բավ է պառակտվել
12-05-2020 14:02

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է

Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի։ Նրա ինքնազգացողությունը բավարար է»,–նշված է հաղարդագրության մեջ։
ՀՀ երկրորդ նախագահն այժմ գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ Քոչարյանը վիրահատվել էր նաև 2019 թ. հոկտեմբերին: Այս տարվա ապրիլի 28-ից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Նա մայիսի 8-ին մասնակցել էր դատավարությանը, որի ժամանակ քննարկվել էր ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի ու Կարեն Կարապետյանի, նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի ներկայացրած անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու և ազատ արձակելու վերաբերյալ:
Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ մայիսի 13-ին:
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

 

 

Արմինե Գևորգյան