Բավ է պառակտվել
18-05-2019 17:30

Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

«Դատարանը որոշեց քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը»,– նշեց դատավոր Դավիթ Գրիգորյանը։