Բավ է պառակտվել
20-09-2019 16:23

Ռոբերտ Քոչարյանը մնաց կալանքի տակ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ նրան գրավով ազատ արձակելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակել նրան պաշտպանական խմբի միջնորդությունը։

Նույն դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել էր պաշտպանների նույնաբովանդակ մեկ այլ միջնորդություն. այդ ժամանակ փաստաբանները դատարանից պահանջում էին Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի հայտնի որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել Քոչարյանին կալանքից։ Ի դեպ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը փաստաբանների խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։
Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադարական կարգը տապալելու համար։

 

Արմինե Գևորգյան