Բավ է պառակտվել
03-11-2021 18:43

Արցախյան պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները փակել են կառավարության շենքին հարող պողոտան Երևանում

Արցախում 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների խումբը բողոքի ակցիա է իրականացրել չորեքշաբթի՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչ-որ պահի ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակ տանող Տիգրան Մեծ պողոտան՝ անմիջապես ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ոստիկանները նրանց փողոցիցի մայթ են հեռացրել։ Հարազատները համաձայնել են ապաշրջափակել փողոցը միայն այն բանից հետո, երբ փոխոստիկանապետի հետ հանդիպելու և ոստիկանության միջնորդությամբ վարչպետի հետ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: