Բավ է պառակտվել
21-04-2016 08:52

Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրա մարմինը (լուսանկար)

ԼՂՀ Պաշտպանության բանակի անհետ կորած կապիտան, 23-ամյա Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նախօրեին ադրբեջանական կողմի հանձնած դին։ Այդ մասին հայտնում է Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը։ Կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան էր, ունի մեկ քույր ու մեկ եղբայր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողի դի է փոխանցվել հայկական կողմին՝ ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։