Բավ է պառակտվել
26-12-2019 16:39

Վաշտի հրամանատարն է մեր երեխային սպանել․պնդում են զոհված զինծառայողի հարազատները

 

Կառավարության մոտ  այսօր  բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում զոհված, ազգությամբ եզդի  21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը:

Հարազատները պնդում են, թե վաշտի հրամանատարն է իրենց երեխային սպանել։

Իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց։ Այնուհետև զոհված զինծառայողի հարազատները ժամանակավորապես փակեցին Տիգրան Մեծ պողոտան։ Իրավապահներն ուժով նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Արթուր Աջամյանի պապը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կառավարության շենքի առջևից կհեռանան միայն այն ժամանակ, երբ վարչապետը կիջնի և պարզաբանումներ կտա։ «Ես ամեն ինչի ընդունակ եմ, արդարություն եմ ուզում։ Կգնամ դիակը կհանեմ, կբերեմ ստեղ», - ասաց նա։

Աջայանի մայրն էլ   լրագրողների հետ զրույցում նշեց, որ դիրքեր գնալուց առաջ խոսել է որդու հետ: «Միշտ ասել է՝ իր հետ ամեն ինչ լավ է, աֆիցերները լավ են իր հետ: Ինչու սպանեցին երեխայիս: Անդրանիկ Քոչարյանը փափուկ բարձ դրեց գլխիս տակ, իսկ հիմա չի պատասխանում զանգերիս»,- ասաց նա:

Զինվորի մայրը նշեց, որ եթե իրեն ու իր վիշտը հարգում են, թող արդարությունը բացահայտեն:

Նրանց հետ հանդիպման եկավ կառավարության ներկայացուցիչը և ասաց, որ վարչապետը հիմա չի կարող իջնել քանի որ Կառավարության նիստ է: Հարազատները որոշեցին սպասել վարչապետին և նրան 10 րոպե ժամանակ տվեցին: «Եթե 10 րոպեից վարչապետը չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ»,- ասացին նրանք:



Արմինե Գևորգյան