Բավ է պառակտվել
10-09-2021 14:27

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի միջոցառումենրը

Հանրապետության հրապարակում սպասվում է հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ և մասշտաբային տոնակատարությունը»:

44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների հարազատները ֆլեշմոբ են կազմակերպել Ֆեյսբուքում՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսված «գունագեղ և մասշտաբային միջոցառումը»։

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրել է․

«Ես, հերոս Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում եմ չեղարկել այն»։

Ղարաբաղյան պատերազմում հարազատներին կորցրած տասնյակ մարդիկ նմանատիպ գրառումներ են արել։

Զոհված զինծառայող Արթուր Սուքիասյանի հարազատներից մեկը՝ Լալա Վարդանյանը գրել է, որ դատապարտում է նաև բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն միջացառմանը։

Մեկ այլ զոհվածի հարազատ Օլգա Մարգարյանն առաջարկել է քաղաքացիներին այդ օրը հրապարակ գնալու փոխարեն հավաքվել Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում սշտեղի է ունենալու «մասշտաբային ու գունագեղ միջոցառում»՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին։ Նա նշել էր, որ այդ «գունագեղ՛ միջոցառումն առաջին հերթին նվիրված կլինի «Հայաստանի անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Վարչապետի խոսքերը մեծ քննադատության են ենթարկվել։