Բավ է պառակտվել
13-04-2015 14:58

ՌԴ-ի Տեղեկատվության վերահսկման կոմիտեին թույլատրվել է դիտել նամակագրությունը սոցցանցերում

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Տեղեկատվության վերահսկման կոմիտեին սոցցանցերում օգտատերերի նամակագրությունը դիտելը  թույլատրող որոշում է ստորագրել: Ապրիլի 8-ին ընդունված տվյալ որոշումը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում երկուշաբթի` ապրիլի 13-ին: Տվյալ որոշումը թույլ կտա Տեղեկատվության վերահսկման կոմիտեին տեղեկացվել հաղորդագրությունների ընդունման, փոխանցման և մշակման մասին: Այդ ամենը վերաբերվում է ձայնային փոստին, գրավոր տեքստին, պատկերներին, ձայներին կամ այլ էլեյտրոնային հաղորդագրությունների: Բացի այդ Տեղեկատվության վերահսկման կոմիտեն կարող է տեսնել և վերլուծել տեղեկության տարածման կազմակերպչի ռեուրսները, ինչպես նաև գրանցել օգտատերերի համար հասանելի գործողությունները: Գերատեսչությունը նամակագրությունը ստուգելու է միայն օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարող իրավապահ մարմինների պահանջով: Նամակագրության ստուգումները կանցնեն երկու անգամ. երկրորդ ստուգումը պետք է տեղի ունենա 60 օրվա ընթացքում: Ստուգման մասին տեղեկությունները Տեղեկատվության վերահսկման կոմիտեն տեղադրելու է իր պաշտոնական կայքում` ակտը հաստատելուց հետո հինգ օրվա ընթացքում: Գերատեսչությունը ինքնուրույն է որոշելու տվյալ տեղեկությունների բովանդակությունը: