Բավ է պառակտվել
07-11-2016 11:06

Ռոսպոտրեբնադզորը շարժական լաբորատորիաներ է հանձնել Հայաստանին

Հայաստանի առողջապահության նախարարությունը նաև անցյալ տարի էլ է արագ ախտորոշման շարժական լաբորատորիաներ ստացել, որոնք համալրված են կենսագործունեությունն ապահովող համակարգերով։

Ռոսպոտրեբնադզորը ԱՊՀ երկրների աջակցության շրջանակում վեց շարժական լաբորատորիա է հանձնել Հայաստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի առողջապահության նախարարություններին։ Այս մասին գրված է ռուսական գերատեսչության կայքում։

Ռոսպոտրեբնադզորը նյութատեխնիկական և հետևողական օգնություն է տրամադրում ԱՊՀ երկրներին` ուժեղացնելով ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման հայտնաբերման և տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահական ծառայությունների հնարավորությունները։ Այս ծրագիրը հաստատվել է ՌԴ կառավարության 2015-2016 թվականների որոշմամբ։

Ծրագրի գործունեության ընթացքում ԱՊՀ երկրներին 10 շարժական լաբորատորիա է փոխանցվել, որոնցից չորսը Բելառուսին և Ղազախստանին է տրամադրվել 2015 թվականին։

«Հայաստանին, Ղրղըզստանին և Տաջիկստանին շարժական լաբորատորիաներ են փոխանցվել, որը մշակել է Ռոսպոտրեբնազդորի «Միկրոբ» («Մանրէ») գիտահետազոտական հաստատությունը», — գրված է հաղորդագրության մեջ։

Լաբորատորիաները համալրված են կենսագործունեություն ապահովող համակարգերով, ունեն կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ և ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչները բացահայտում են արագացված և շտապ ախտորոշման մեթոդով։