Բավ է պառակտվել
27-05-2020 15:32

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է սահմանափակումների մեղմացմանը

Մոսկվան պատրաստ է կորոնավիրուսով պայմանավարվորված սահմանափակումներից դուրս գալու առաջին և երկրորդ փուլերին, հայտնել է Ռոսպոտրեբնադզորի մայրաքաղաքի վարչության ղեկավար Ելենա Անդրեևան Մոսքաղդումայի նիստի ընթացքում։

Ըստ նրա, գոյություն ունի երեք ցուցանիշ, որոնք թույլ են տալիս չեղարկել ինքնամեկուսացման ռեժիմը․ վարակի տարածման գործակիցը (պետք է 70 օրվա ընթացքում լինի 1-ից ցածր), ազատ մահճակալային ֆոնդի առկայությունը և բնակչության թեստավորման ցուցանիշը (384 մարդ ամեն 100 հազարի հաշվարկով)։

“Մոսկվայում վարակի տարածման գործակիցը 0,85 է։ Մոսկվան բացարձակ առաջատար է թեստավորման հարցում”,- ասել է նա, հավելելով, որ չնայած կորոնավիրուսային իրավիճակը մայրաքաղաքում ամենալարված է երկրում, բայց այն արդեն լիովին վերահսկելի է։

Վարչության ղեկավարը նշել է, որ կա ևս երկու կարևոր ցուցանիշ․ մահացության մակարդակը և արտահիվանդանոցային թոքաբորբերի գրանցումը։ Ըստ նրա, Մոսկվայում մահացությունը 1,1 տոկոս է, հիմնականում 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։ “Մենք կարծում ենք, որ եթե աճի տեմպերի և հիվանդների ընդհանուր թվի առումով իրավիճակը շարունակի մնալ այնպիսին, ինչպես հիմա է, ապա մենք, հետևելով Ռոսպոտրեբնադզորի առաջարկություններին, կկարողանանք վերաբացել կենցաղային ծառայությունների, բնակչությանը ծառայություններ մատուցուղ կազմակերպությունները և, միգուցե նաև, թույլատրել զբոսնել ու մաքուր օդին լինել երեխաներին և տարեցներին", - շեշտել է Անդրեևան։