Բավ է պառակտվել
04-06-2022 16:31

Ռուսաստանը չեղարկում է օդային ճանապարհով երկիր ժամանող օտարերկրացիների մուտքի սահմանափակումները

Ռուսաստանը հունիսի 14-ից վերացնում է օդային և ծովային տրանսպորտով երկիր ժամանող օտարերկրացիների մուտքի բոլոր համաճարակաբանական սահմանափակումները։ Այս մասին ուրբաթ հայտնել են լրագրողներին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

«Կայացած քննարկման արդյունքում օպերատիվ շտաբի անդամների կողմից որոշում է ընդունվել 2022 թվականի հունիսի 14 – ից Ռուսաստան օդային տրանսպորտով, ինչպես նաև ծովային անցակետերով ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքի համաճարակաբանական սահմանափակումները հանելու մասին որոշում է կայացվել», – ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, օպերատիվ շտաբը որոշում է ընդունել հունիսի 14-ից Տաշքենդ-Սամարա և Տաշքենդ-Վոլգոգրադ երթուղիներով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին ՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Ուզբեկստանի քաղաքացիների՝ Ռուսաստան երկաթուղային տրանսպորտով մուտքի սահմանափակումները կհանվեն։