Բավ է պառակտվել
03-04-2020 18:48

Ռուսաստանն ամբողջապես դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը, ուսաստանցիները չեն կարող հայրենիք վերադառնալ

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերվանից սկսած Ռուսաստանը կդադարեցնի ռուաստանցիների՝ հայրենիք վերադառնալու բոլոր միջազգային չվերթները, տեղեկացրել է РБК-ն, հղում անելով Ինտերֆաքսին։

Կդադարեցվեն նաև օտարերկրացիներին իրենց հայրենիք տեղափոխող թռիչքները։

РБК-ն հարցումով դիմել է Ռոսավիացիային, տրանսպորտի նախարարությանը և վարչապետ Միխաիլ Միշուստինի մամլո քարտուղարին։

Նախորդ շաբաթ Ռոսավիացիան սահմանափակել էր արտասահմանյան երկրներից Ռուսաստան տեղափոխվող ռուսաստանցիների թիվը, ովքեր մնացել էին այդ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով, հասցնելով այն մինչև օրական 500 մարդու։

ԱԳՆ հաշվարկներով, շուրջ 25 հազար ռուսաստանցի ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք։

Ապրիլի 3-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4149 դեպք, որոնց մեծամասնությունը՝ 2923, հայտնաբերվել է Մոսկվայում։ Հաստատված կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ։ Մարտի 22-ին Ռոսավիացիան հայտարարել էր, որ ավիաընկերությունները մեկ շաբաթվա ընթացքում 9 երկրից տեղափոխել են շուրջ 20 հազար ռուսաստանցի։

Ռուսաստանը վերականգնում է համավարակի պատճառով դադարեցված ավիահաղորդակցությունը 52 երկրի հետ
Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ
Ռուսաստանն օգոստոսի 1-ից կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը
Ռուսաստանի ավիահաղորդակցությունն ԱՊՀ երկրների հետ կարող է ավելի շուտ վերսկսվել
Փոխվարչապետը նշել է միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու պայմանները