Բավ է պառակտվել
25-12-2020 18:05

Ռուսաստանը 2 միլիոն շվ. ֆրանկ է նվիրաբերել ԿԽՄԿ-ին ՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքները կարգավորելու համար

Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե կամավոր մուտքագրվել է 2 միլիոն շվեցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար։ Այս մասին տեղեկացվուն է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։ «Այս ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:
Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ։ Պատրաստ ենք հետագա փոխգործակցության Կոմիտեի հետ և ակնկալում ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել իր լիազորությունների տակ գտնվող տարածքներում»,- ասվում է հայտարարությունում։