Բավ է պառակտվել
08-12-2021 11:41

Ռուսաստանը կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել փախստականների վերադարձին Ղարաբաղ

Ռուսաստանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է անում ակտիվացնել Լեռնային Ղարաբաղ ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձի աշխատանքները: Այս մասին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մենք շահագրգռված ենք ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների տարածք ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձի հետ կապված ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատանքը, ինչպես նախատեսված է հրադադարի եւ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- ասել է Կուզմինը։

Նրա պոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ ՄԱԿ-ի ՓԳՀ-ն կարող համալիր աջակցություն ցուցաբերել՝ ապաքաղաքականացված հիմքով, խնդիրների նեղ մարդասիրական բնույթի շեշտադրմամբ։

«Կոչ ենք անում ՓԳՀ-ին շարունակել Երևանի և Բաքվի հետ երկխոսությունը տարածաշրջանում մարդասիրական հասանելիություն ձեռք բերելու համար»,-ընդգծել է դիվանագետը։