Բավ է պառակտվել
02-03-2021 11:25

Ռուսաստանը երկարաձգել է Հայաստանի քաղաքացիենրի մուտքի թույլտվությունը

Կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է ՌԴ որոշակի սահմանակետերում կորոնավիրուսի բացասական արդյունքներ ներկայացնելու համար «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածի կիրառման ժամկետը։ Փաստաթուղթը հրապարակված է կառավարության կայքում։

«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի

Հանրապետության տարածքով պարզեցված կարգով, օգտագործելով «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հատուկ բջջային հավելվածն», - ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ հավելվածը պարզեցնում է երկրների միջև տեղաշարժվելու կարգը ԵԱՏՄ պետությունների ռեզիդենտների համար և միաժամանակ ապահովում է համապատասխանությունը գործող պահանջներին: Նախկինում հավելվածի կիրառման ժամկետը սահմանված էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը: