Բավ է պառակտվել
24-11-2020 10:00

Ռուսաստանը լրացուցիչ ուժեր է տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է Հայաստանի սահմանին լրացուցիչ ուժեր տեղակայելու մասին։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հատկացրել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ սարքավորումներ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայելու համար:
«Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների, ինչպես նաև սահմանային գործակալությունների միջև փոխգործակցության խնդիրները լուծված են, իրականացվում է տեղեկատվության մշտական ​​փոխանակում», — նշել է ծառայության ղեկավարը:
Ալեքսանդր Բորտնիկովը շեշտել է, որ բոլոր կողմերը տեղեկատվության շուրջօրյա փոխանակման մեջ են:
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով տարածաշրջանում պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահներ: 1960 ռուս խաղաղապահներ, 90 զրահամեքենա, 380 միավոր տեխնիկան արդեն տեղակայված են Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:

Արմինե Գևորգյան