Բավ է պառակտվել
04-07-2022 11:05

Ռուսաստանը հուլիսի 15-ից վերացնում է ցամաքային սահմանով մուտքի կովիդային սահմանափակումները

Համաճարակային իրավիճակի բարելավման հետ կապված որոշվել է հուլիսի 14-ից չեղարկել օդային և ծովային անցակետերով օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումները։

Հուլիսի 15-ից Ռուսաստանը վերացնում է ցամաքային սահմանով մուտքի սահմանափակումները, որոնք ներդրվել են 2020 թվականին կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Այս մասին հաղորդել են երկուշաբթի լրագրողներին կորոնավիրուսի դեմ պայքարի գործառնական շտաբից։

Հաղարդագրությունում նշվում է, որ քննարկման արդյունքներով գործառնական շտաբը որոշել է չեղարկել Ռուսաստանի պետական ​​սահմանի հատման՝ համաճարակով պայմանավորված ​​ժամանակավոր սահմանափակումները։

Համաճարակային իրավիճակի բարելավման հետ կապված որոշվել է հուլիսի 14-ից չեղարկել օդային և ծովային անցակետերով օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումները։

Ռուսաստանը սահմանի հատման սահմանափակումները ներդրել էր 2020-ի մարտից` կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: