Բավ է պառակտվել
26-04-2022 10:50

Ռուսաստանն ավելացրել է չվեչթների թիվը դեպի Հայաստան և մի շարք այլ բարեկամ երկրներ

Ռուսաստանն ավելացրել է չվերթների թիվը դեպի բարեկամ երկրներ, որոնց թվում են Հայաստանը,, Ադրբեջանը, Բելառուսը, Չինաստանը, Ուսզբեկիստանը, Օմանը և Տաջիկստանը։ Սրզնից զատ, ռուսաստանցիները կարող են թռչել Ճապոնիա, Հարավային Կորեա և Էստոնիա, հայտնում է Ռուսաստանի զբոսաշրջության օպերատորների ասոցիացիան՝ հղում անելով Ռոսավիացիայի որոշմանը։

Ըստ հայտարարության՝ Utair ավիափոխադրողը կավելացնի դեպի Հայաստան ուղևորափոխադրումների ծավալը․ Մոսկվա-Երևան երթուղով չվերթների թիվը նախատեսվում է հասցնել շաբաթական 21, իսկ Սոչիից և Կրասնոդարից՝ շաբաթական մինչև 7 անգամ։ Բացի այդ, ընկերությունը կկարողանա թռչել Բաքու (Ադրբեջան) Սոչիից, Գրոզնիից, Կրասնոդարից, Մախաչկալայից և Միներալնիե Վոդիից։

Red Wings-ը թույլտվություն է ստացել թռիչքներ իրականացնել դեպի Հարբին (Չինաստան), Օսակա (Ճապոնիա) և Բուսան (Հարավային Կորեա)։

«Ռոսիա» ավիափոխադրողը թույլտվություն է ստացել ավելացնել Մոսկվայից Երևան (Հայաստան) չվերթերի թիվը մինչև շաբաթական 21-ի, իսկ Սոչիից՝ շաբաթական 14-ի, ինչպես նաև թույլտվություններ Մոսկվայից Ուզբեկստանի Բուխարա և Ուրգենչ քաղաքներ թռիչքների համար։

Nordwind-ը թռիչքներ կիրականացնի Հայաստան, «Պոբեդա«-ն՝ Բելառուս, իսկ «ՅուՎիԹի Աէրո»-ն՝ Ղրղզստան, Ուզբեկստան և Էստոնիա: