Բավ է պառակտվել
26-02-2022 13:20

Ռուսաստանը կավելացնի ավիաչվերթների քանակը դեպի Հայաստան և ևս 15 երկիր

Մարտի 14-ից Ռուսաստանը կավելացնի ավիաչվերթների քանակը դեպի Հայաստան և ևս 15 երկիր, հայտնումէ ՏԱՍՍ-ը` հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին։
Հայաստանից բացի ավիաչվերթերի ավելացում է սպասվում Ադրբեջանի, Բահրեյնի, Վիետնամի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մալդիվների, Մոնղոլիայի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թաիլանդի, Ուզբեկստանի հետ։
Բացի այդ, շտաբի որոշմամբ, Ռուսաստանը մարտի 14-ից փոխադարձ հիմունքներով կվերսկսի կանոնավոր ավիահաղորդակցությունը Ինդոնեզիայի և Չինաստանի հետ։