Բավ է պառակտվել
21-03-2020 12:09

Ռուսաստանը կարտահանձնի Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ)

Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր “Ալրաղացի Լյովիկ” մականունով Լևոն Սարգսյանը Ռուսաստանից կարտահանձնվի Հայաստան։

“Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է հետախուզվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը”,- հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշվում է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հանձնարարել է իրավասու մարմիններին իրականացնել Սարգսյանի արտահանձնումը Հայաստան` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։։

Հայաստանի գլխավոր դատախազությունն իր կողմից հանձնարարել է ոստիկանությանը կազմակերպել Սարգսյանի տեղափոխումը։

Հայաստանի ոստիկանությունը Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2018թ․հոկտեմբերի 1-ին 1օ տարի առաջ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու կասկածանքով։ Նա ձերբակալվել է Զելենոգրադում 2019թ․նոյեմբերին։

Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ “Կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու” և “Հանցավոր համագործակցությանը մասնակցելու” հոդվածներով:

2000-ականներին նա եղել է Հայաստանի Ազգային ժողովի երկու գումարումների պատգամավոր՝ Հանրապետական կուսակցությունից։