Բավ է պառակտվել
04-04-2022 16:27

Ռուսաստանը վերականգնում է համավարակի պատճառով դադարեցված ավիահաղորդակցությունը 52 երկրի հետ

Ապրիլի 9-ից Ռուսաստանը չեղյալ կհայտարարի համաճարակի պատճառով կիրառվող թռիչքների սահմանափակումները դեպի 52 երկիր, այդ թվում՝ Արգենտինա, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա և այլ բարեկամ երկրներ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Եդինայա Ռոսիա» խմբակցության հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլի 9-ից մենք հանում ենք կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակնեում մտցված սահմանափակումը, որը վերաբերում էր Ռուսաստանի և մի շարք այլ երկրների միջև կանոնավոր և չարտերային չվերթներին»,- ասել է Միշուստինը` նշելով, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է երկուշաբթի։

Վարչապետի խոսքով՝ COVID-19-ով հիվանդացությունը նվազում է, ուստի ժամանակն է ընդլայնել ռուսական ավիաընկերությունների համար հասանելի ուղղությունները։

«Այժմ մենք վերսկսում ենք ավիահաղորդակցությունը 52 երկրի, այդ թվում՝ Արգենտինայի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի և մեզ բարեկամ այլ պետությունների հետ»,- ասել է Միշուստինը, հիշեցնելով, որ մինչ այդ հնարավոր էր առանց սահմանափակումների թռչել 15 երկիր, այդ թվում՝ որոշ Եվրասիական տնտեսական միության որոշ երկրները, Քաթարը, Մեքսիկան և այլն։